Что такое findslide.org?

FindSlide.org - это сайт презентаций, докладов, шаблонов в формате PowerPoint.


Для правообладателей

Обратная связь

Email: Нажмите что бы посмотреть 

Яндекс.Метрика

Презентация на тему Пётр Ильич Чайковский

Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն դեմքերից է, սիմֆոնիայի մեծ վարպետ,  հատկապես` քնարական-դրամատիկական սիմֆոնիայի ժանրում:
Պյոտր Իլյիչ Չայկովսկի1840-1893 Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն դեմքերից Կենսագրությունը Պյոտր Չայկովսկին 1850–59 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865 թ-ին ավարտել է կոնսերվատորիան. աշակերտել ՍտեղծագործություններՉայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ, կանտատ, շուրջ 100 ռոմանս, Սիմֆոնիկ երկերՀանրահայտ են նաև «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, դաշնամուրի Առաջին և Ջութակի «Կարապի լիճը» «Շչելկունչիկ» Չայկովսկին մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում: 1887–93 թթ-ին պարբերաբար համերգներով «...Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիներ .... նաև հայկական եկեղեցի, որտեղ ինձ շատ Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի դասվար՝ Գայանե ԴանիելյանՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Слайды презентации

Слайд 2 Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի

Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն

դասական երաժշտության խոշորագույն դեմքերից է, սիմֆոնիայի մեծ վարպետ,  հատկապես` քնարական-դրամատիկական

սիմֆոնիայի ժանրում:

Слайд 3 Կենսագրությունը
Պյոտր Չայկովսկին 1850–59 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865 թ-ին ավարտել

Կենսագրությունը Պյոտր Չայկովսկին 1850–59 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865 թ-ին ավարտել է կոնսերվատորիան.

է կոնսերվատորիան. աշակերտել է ճանաչված կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնին: 1866–78 թթ-ին դասավանդել է

Մոսկվայի կոնսերվատորիայում: 1868 թ-ից գրել է երաժշտաքննադատական հոդվածներ, 1887 թ-ից հանդես է եկել նաև որպես դիրիժոր: Չայկովսկին` որպես արվեստագետ, ձևավորվելով 1860-ական թվականների ժողովրդավարական գաղափարների ազդեցությամբ, ստեղծագործություններում ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով, ստեղծել է ժողովրդական կենցաղի գունագեղ և բնության բանաստեղծական տեսարաններ: Կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է բացահայտել մարդու ներաշխարհը: Նրա ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականությանը, պայքարը՝ իր իրավունքների համար: 

Слайд 4 Ստեղծագործություններ
Չայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ,

ՍտեղծագործություններՉայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ, կանտատ, շուրջ 100

կանտատ, շուրջ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի, ջութակի,

թավջութակի պիեսներ: Նրա լավագույն երկերից են Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ («Պաթետիկական») սիմֆոնիաները, որոնք համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գոհարներից են: 

Слайд 5 Սիմֆոնիկ երկեր
Հանրահայտ են նաև «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան,

Սիմֆոնիկ երկերՀանրահայտ են նաև «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, դաշնամուրի Առաջին և

դաշնամուրի Առաջին և Ջութակի կոնցերտները: Չայկովսկու օպերաներին բնորոշ են դրամատիկական

սուր բախումներն ու հոգեբանական խոր ընդհանրացումները, որտեղ առաջնայինը երգային մասն է, սակայն նվագախումբը նույնպես նպաստում է կերպարների ստեղծմանը, հերոսների հոգեվիճակների բացահայտմանը, կենցաղի պատկերմանը: Հասուն շրջանում է գրել իր լավագույն օպերաները՝ «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» (երկուսն էլ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Օռլեանի կույսը», «Մազեպա», «Չարոդեյկա», «Չերևիչկի», «Իոլանտա»: Չայկովսկին, կիրառելով սիմֆոնիկ երաժշտության զարգացման սկզբունքները, բալետում նշանավորել է նոր փուլ. խորացրել է բալետի հոգեբանական բովանդակությունը, ստեղծել վառ կերպարներ: Կոմպոզիտորի «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ» բալետներն այդ ժանրի լավագույն գործերից են: Հանրահայտ են Չայկովսկու «Մանկական ալբոմ», «Տարվա եղանակներ»դաշնամուրային պիեսները, Իտալական կապրիչչոն, Սերենադը՝ լարային նվագախմբի համար, սիմֆոնիկ պատկերները: Նրա ռոմանսներում շեշտված են մեղեդայնությունն ու զգացմունքների արտահայտման անմիջականությունը: 

Слайд 9 «Կարապի լիճը»

«Կարապի լիճը»

Слайд 12 «Շչելկունչիկ»

«Շչելկունչիկ»

Слайд 15 Չայկովսկին մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում

Չայկովսկին մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում: 1887–93 թթ-ին պարբերաբար

և արտասահմանում: 1887–93 թթ-ին պարբերաբար համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Չեխիայում և

Ֆրանսիայում, 1891 թ-ին՝ ԱՄՆ-ում: 










Չայկովսկու ստեղծագործությունը խոր հետք է թողել ռուսական երաժշտության պատմության մեջ: 1886–89 թթ-ին Չայկովսկին մի քանի անգամ Թիֆլիսում ներկա է եղել իր ստեղծագործություններին նվիրված համերգներին, մտերմացել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի հետ, հայկական եկեղեցում լսել ժամերգություն:  Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա»օպերաները, «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» բալետները և այլ գործեր:

Слайд 16 «...Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիներ .... նաև հայկական

«...Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիներ .... նաև հայկական եկեղեցի, որտեղ ինձ

եկեղեցի, որտեղ ինձ շատ հետաքրքրեցին ժամերգության առանձնահատկությունները՝ ընդհանրապես, և

երգեցողությունը՝ մասնավորապես»,– Պյոտր Չայկովսկու՝ Նադեժդա ֆոն Մեքին գրած նամակից:

  • Имя файла: prezentatsiya-pyotr-ilich-chaykovskiy.pptx
  • Количество просмотров: 142
  • Количество скачиваний: 0